«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը
14.01.2021 | 19:18

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամները:

Դիտվել է՝ 3870

Մեկնաբանություններ